Խառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն:
«Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ հեռու է Իսլամի մակարդակից»,- ասել է Ազիզյանը:
Գոտու պաշտպանության մենամարտում դաղստանցի Իսլամ Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Մոյկանոյին:
Հիշեցնենք, որ գոտու համար մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Արման Ծառուկյանը, որին փոխարինել էր Մոյկանոն: