Մեղրիի փոխանակման տարբերակը եղել է ռուս-թուրքական ծրագիր, որի լոբբինգը արել է Քոչարյանը

«Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակման
տարբերակը հեղինակել են ՌԴ-ն ու Թուրքիան։ Դա ռուս-թուրքական ծրագիր էր»: Այս մասին
ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝  անդրադառնալով ԱՄՆ պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին,
որում  ներկայացված են Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելու
Ռ. Քոչարյանի ու Հ. Ալիևի պայմանավորվածությունների մասին մանրամասներ։

Ըստ Ադամյանի՝ Մեղրին ԼՂ-ով փոխանակմանը
դեմ են եղել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, իսկ այդ ծրագրի լոբբինգը արել է
Ռոբերտ Քոչարյանը
։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը
Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին չի ներկայացրել մանրամասները, թե ինչ բանակցություններ
է տարել Հեյդար Ալիևի հետ։

Ադամյանի խոսքով՝ միայն ԱՄՆ այցի
ժամանակ է Վազգեն Սարգսյանը տեղեկացել ծրագրի ամբողջ մանրամասներին, իսկ մինչ այդ Քոչարյանը
միայն տետ ա տետ է բանակցել Հեյդար Ալիևի հետ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան

 

 

Source link

Leave a Comment