Փյունիկը նոր համալրում ունի

[ad_1]

«Փյունիկին» է միացել լիտվացի 24-ամյա եզրային կիսապաշտպան Մատաս Վարեյկան։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառսյությունը։

Ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է Լիտվայի ֆուտբոլի ազգային ակադեմիայում, որից հետո չորս մրցաշրջան պաշտպանել է Լիտվայի ամենատիտղոսակիր թիմի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» գույները։

«Ժալգիրիսի» հետ նա դարձել Լիտվայի եռակի չեմպիոն (2020, 2021, 2022 թթ.) և կրկնակի սուպերգավաթակիր (2020, 2023 թթ.)։

Լիտվայի Ա լիգայում կիսապաշտպանն անցկացրել է 66 խաղ և խփել 15 գոլ։

Վարեյկայի նախորդ ակումբը լիտվական «Հեգելմանն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում դարձել է Լիտվայի փոխչեմպիոն։

Մատաս Վարեյկան խաղացել է նաև Լիտվայի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ 2024 թվականի մարտին նորամուտն է նշել իր երկրի ազգային հավաքականի կազմում։

«Բարի գալուստ և հաջող մրցելույթներ ենք մաղթում մեր նորեկին»,- գրված է ակումբի հայտարարությունում։

Source link

Leave a Comment