ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) անորոշ ժամանակով փակել է ուղղաթիռի ցածր բարձրության վրա գտնվող երթուղին Վաշինգտոնի օդանավակայանի մոտ, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով FAA-ի պաշտոնյային։
«Ցածր բարձրության վրա գտնվող ուղղաթիռների միջանցքը, որն օգտագործվեց այս շաբաթվա մահացու օդային բախման ժամանակ, անորոշ ժամանակով փակվել է Դաշնային ավիացիոն վարչության կողմից»,-ասվում է կայանի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է CNN-ը, FAA-ի որոշումը գործակալության կողմից ձեռնարկված «ամենալուրջ գործողությունն» է աղետից հետո։
Հինգշաբթի գիշերը Վաշինգտոնի «Ռոնալդ Ռեյգան» օդանավակայանում American Airlines ավիաընկերության Bombardier CRJ700 տարածաշրջանային մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է Sikorsky H-60 (Black Hawk) ռազմական ուղղաթիռին։
Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ երեք մարդ։