[ad_1]

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Լինելու ենք տրանսպորտի սակագնի թանկացումը բոյկոտող քաղաքացիների կողքին»։
«Քաղաքային իշխանություններն ապօրինի որոշում են կայացրել և որևէ կերպ չեն հիմնավորում տրանսպորտի թանկացումները։ Վաղվանից ես և իմ գործընկերները լինելու ենք ձեր կողքին՝ թույլ չտալու որևէ ոտնձգություն ձեր նկատմամբ, որպեսզի կարողանանք բոյկոտը դրսևորել, դա ձեր իրավունքն է»,- տեսանյութում դիմելով քաղաքացիներին՝ նշել է Դանիելյանը։
Աղբյուրը` Գառնիկ Դանիելյան