Պետդեպարտամենտը Պանամայի ջրանցքն անվանել է «ռազմավարական ակտիվ»

Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, Պանամայի ջրանցքը համարում է «ռազմավարական ակտիվ», որը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ՝ «ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե»։ Այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն։

«Սա առանցքային հարց է: Որովհետև հիմնականն այն է, որ մենք խոսում ենք առանցքային, կարևոր, ռազմավարական ակտիվի մասին: Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ռազմավարական ակտիվը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե»,-ասել է նա:

Կլավեր-Կարոնեն ելույթ է ունեցել լրագրողների համար հատուկ առցանց ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի առաջին արտասահմանյան այցին։

Ինչպես ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էին Վաշինգտոնում, Ռուբիոն փետրվարի 1-6-ը կայցելի Պանամա, Էլ Սալվադոր, Կոստա Ռիկա, Գվատեմալա և Դոմինիկյան Հանրապետություն՝ հանդիպելով պաշտոնյաների և բիզնեսի ներկայացուցիչների հետ:

 

Source link

Leave a Comment