Բժիշկը՝ ընկույզի օգտագործումից զգուշանալու մասին

Ստամոքս-աղիքային հիվանդություններ և ալերգիա ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզ, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում որոշ մարդկանց զգուշացրել է այն օգտագործելու մասին։

«Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, և աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը, գաստրիտը, պանկրեատիտը, պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզներ: Ռիսկերը նվազեցնելու համար ընկույզը կարելի է մեկ գիշերվա ընթացքում թրջել տաք ջրում»,- ասել է բժիշկը։

Բժիշկը հավելել է, որ թրջումը օգնում է նվազեցնել ֆիտաթթվի պարունակությունը, որը խանգարում է սննդանյութերի կլանմանը։  

Source link

Leave a Comment