ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Եվրոպա լիգա՝ անցումային փլեյ-օֆֆ․
«Տվենտե» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)
«Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Անդերլեխտ» (Բելգիա)
«Յունիոն» (Բելգիա) – «Այաքս» (Նիդերլանդներ)
ՊԱՕԿ (Հունաստան) – «Ստյաուա» (Ռումինիա)
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Գալաթասարայ» (Թուրքիա)
«Միդտյուլան» (Դանիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
«Պորտու» (Պորտուգալիա) – «Ռոմա» (Իտալիա)
Առաջին խաղերը կկայանան 2025թ․ փետրվարի 13-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 20-ին։