Աշոտ Անդրեասյան. «Դուք պետական կառույցների, երկրի անվտանգության վրա այս ի՞նչ կարգի թքած ունենք»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Հայելի» ակումբում խոսելով համացանցում տարածված տեսանյութի մասին, որում Երեւանի Հանրապետության հրապարակում ինչ-որ տղաներ ադրբեջաներենով «Ղարաբաղ» են երգում ու նրանց խոչընդոտող չկար, ասաց. «Ամենավատ բանը, որ Նիկոլ Փաշինյանը այս ժողովրդի հետ արել է, այն է, որ մեր հայրենակիցները հանդուրժող են դարձել ամեն ինչի: Այսինքն, փորձել է հայի ինքնասիրությունը վերացնել, փորձել է հային սարքել «կզած եւ պարտված»: Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել, որ հայի վրա թքեն, իսկ հայը ձայն չհանի: Ես սա մեծ ցավով եմ ասում, որովհետեւ հիմա էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, թե դրանք Պարսկաստանի հյուսիսից են եկել:

Ինչի՞ համար է մեզ պետք ԱԱԾ, եթե, օրինակ, ես գիտեմ, որ Պարսկաստանի հյուսիսում, որը կոչվում է Ատրպատական, ապրում են 10 միլիոն եւ ավելի ադրբեջանցիներ՝ արյունով, անձնագրով: Նրանք ադրբեջանցիներ են: Ի՞նչ կապ ունի. հայը ապրում է Ամերիկայո՞ւմ, թե՞ Հայաստանում: Այդ լեզվով որ խոսում են, այս տեսանյութը որ դիտում եք, գոհ ե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ձեր ղեկավարն է: Կամ դուք հպարտ ե՞ք, որ հայ եք: Ես ցանկացածին եմ հարցնում: Կապ  չունի՝ Նիկոլ Փաշինյանի աջակից կլինեք, կապ չունի՝ ընդդիմադիր կլինեք, թե այն քաղաքացիներից, որ ձեր բիզնեսն աշխատացնում եք ու ձեզ չի հետաքրքրում, թե Հայաստանի Հանրապետությունը ո՞ւր է գնում, ե՞րբ է թուրքը մտնելու ձեր տները, կամ ե՞րբ թուրքը մտավ ու Արցախը գրավեց:

Սիրելի հայրենակիցներ, սա անհանդուրժելի է: Երեւանի սրտում, Հանրապետության հրապարակում ինչ-որ թուրքեր, ադրբեջանցիներ են, ու ԱԱԾ-ն «крутит» է անում, թե դրանք Պարսկաստանի հյուսիսից են: Այդ բոլոր քաղաքացիները եղել են ադրբեջանցիներ՝ բնակվող Պարսկաստանի հյուսիսում, որը Ատրպատականն է: Օրինակը, որ նոր բերեցի. ի՞նչ կապ ունի, թե հայը որտեղ է ապրում՝ Երեւանո՞ւմ, Գյումրիո՞ւմ, Ազատանո՞ւմ, թե Ամերիկայում կամ Գերմանիայում: Նա նույն հայը չէ՞: Այսինքն, մեր ԱԱԾ-ն այն վիճակում է, որ նախ, թույլ է տալիս ադրբեջանցիների մուտք Հայաստանի Հանրապետություն, չի կարողանում վերահսկել նրանց, որ Հանրապետության հրապարակում նման լկտի պահվածքով, խմած երգեն «Ղարաբաղը մերն է» կամ «Նոլդու Փաշինյան» ասեն: Հասկացանք, որ Փաշինյանը թուրքին հավասար թշնամի է ինձ ու նա է ներկայացնում մեր երկիրը: Դուք էլ Ազգային անվտանգության ծառայություն եք: Դուք ո՞նց եք կարողանում թույլ տալ, որ ադրբեջանցիները գան ու ձեր անողնաշարի կառավարությունից 20 մետր այն կողմ երգեն, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Դուք պետական կառույցների, երկրի անվտանգության վրա այս ի՞նչ կարգի թքած ունենք, ո՞նց կարող եք նման բան թույլ տալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment