Մեսսին կմասնակցի՞ ԱԱ-2026-ին․ մեկնաբանում է Արգենտինայի ընտրանու գլխավոր մարզիչը

[ad_1]

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հաստատել է, որ թիմի վետերան Լիոնել Մեսսին ցանկանում է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը:

Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Մրցաշարի ընթացքում Մեսսին կդառնա 39 տարեկան:

«Մեսսին ցանկություն ունի խաղալ, և նրա թիմակիցները նույնպես դա ցանկանում են: Սակայն մի մոռացեք, որ մրցաշարից առաջ դեռ շատ ժամանակ կա: Մենք պետք է քայլ առ քայլ գնանք և ստուգենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի վիճակը: Մեսսին մեր թիմի ամենախելացի խաղացողն է: Նա ամեն ինչ հասկանում է», — Սկալոնիի խոսքերը փոխանցում է AlbicelesteTalk-ը սոցիալական ցանցերում:

Անցած մրցաշրջանում 37-ամյա Մեսսին «Ինտեր Մայամի» ակումբում անցկացրել է 22 խաղ՝ խփելով 21 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:

Source link

Leave a Comment