Հայաստանում Լիտվայի դեսպանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրեուս Պուլոկասը Լիտվայի ԱԳՆ Արևելյան հարևանության դեպարտամենտի տնօրեն Մանթաս Յակիմավիչուսի ուղեկցությամբ այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ, գրառում է կատարել ԵՄ քաղաքացիական առաքելությունը X-ի իր էջում: 

«Հյուրերը տեղեկացան տեղում առաքելության գործունեության մասին և շնորհավորեցին առաքելության մանդատը երկարաձգելու կապակցությամբ»,- նշված է ԵՄ քաղաքացիական առաքելության հաղորդագրության մեջ։



Source link

Leave a Comment