Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակըՀունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ,  ընդգծել միջազգային ջանքերի համախմբման կարևորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար՝  հիմնված երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի սկզբունքների վրա։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ սիրիական խնդիրների և տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։



Source link

Leave a Comment