🎥 Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստի արհամարական պահվածքը վիրավորել է փոքրիկ երկրպագուին

[ad_1]

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ջեյմս Մակատին հայտնվել է անհարմար իրավիճակում՝ վիրավորելով փոքրիկ երկրպագուին:

Նա պատրաստվում էր նվիրել իր մարզաշապիկը տղային, բայց նկատելով, որ վերջինս կրում է «Շեֆիլդ Ուենսդեյի» տարբերանշանով բաճկոն՝ փոխել է իր որոշումը:

Մակատին չի համակրում այդ ակումբը, քանի որ նախկինում խաղացել է նրա մրցակից «Շեֆիլդ Յունայթեդում»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղան, ով այդ օրը նշում էր ծննդյան տարեդարձը, շատ հիասթափվել է ֆուտբոլիստի պահվածքից:

Տղայի մայրը՝ Շանտալ Հովարդը, կիսվել է այս պատմությամբ Facebook-ում՝ քննադատելով Մակատիի արարքը՝ նշելով, որ նման պահերը ձևավորում են երեխաների վերաբերմունքը ֆուտբոլի ու իրենց կուռքերի նկատմամբ:



Source link

Leave a Comment