Էդուարդ Հակոբյանը և Մեհդի Սոբհանին քննարկել են մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սահմանային անցման կետերի ենթակառուցվածքների արդիականացմանը, երկու երկրների մաքսային մարմինների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգի լիարժեք ներդրմանը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությանը և օպերատիվ լուծում պահանջող հարցերի արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվ համագործակցել նախանշված ուղղություններով՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը, ինչպես նաև սահմանային իրավախախտումների դեմ համատեղ պայքարելու ջանքերը:

            

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment