[ad_1]
Tert.am-ը գրում է․
Միջանցքից բոլորս ենք օգտվելու, մենք պետք է խաղաղության կողմից լինենք, որ անվտանգությունը շահենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը։
«Միջանցը, որը կոչում ենք խաղաղության խաչմերուկ, անցնում է Թուրքիայով, Հայաստան, Ադրբեջան, հետո Ղազախստան։ Այս ճանապարհից բոլորս ենք շահելու։ Եթե Թրամփը ներդրում առաջարկի այս ճանապարհի համար, ապա միայն հայերը չէ, այլ բոլորն են շահելու։ Օդուղիներ են լինելու, ապրանքներ են անցնելու, և դա լինելու է անվտանգության երաշխիք բոլորիս համար, քանի որ այդպես սահմաններն են բացվելու և մեծանալու է մեր տնտեսությունը, երկու կողմն էլ օգտվելու են։
Մենք պետք է խաղաղության կողմից լինենք, քանի որ զենքի մրցույցը շահել չենք կարողանա, մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել»,- ասել է Փայլանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: