Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ նա 2023 թվականին ճեպազրույցների ժամանակ պարբերաբար պատմում էր Ռուսաստանում սպասվող հնարավոր ահաբեկչությունների մասին:
Ըստ տեղեկությունների այսօր առավոտյան նա աշխատանքի էր գնում, երբ պայթեց մուտքի մոտ տեղադրված ինքնագնացը: Ենթադրություններ կան, որ ինքնագնացի վրա պայթուցիկ էր տեղադրված: Պատահարի հետևանքով զոհվել է նաև զինվորականի վարորդը: