Շնող գյուղում մեքենա է այրվել


Փետրվարի 1-ին՝ ժամը 03:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 04։21-ին։ Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա։

Source link

Leave a Comment