Փետրվարի 1-ին, ժամը 01:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Maserati» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին գտնվող ծառերին․ ուղևոր Վ․ Ն․-ն (ծնված 1996 թ.) մահացել է։
Փրկարարները քաղաքացիների հետ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ․ Ն․-ի դին:
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: