Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկի հարակից շենքերի բակերը լցվել են դիտահորերից դուրս եկած կոյուղաջրերով (տեսանյութ)




#Բողոքում_է_երևանցին

Երևանի Աջափնյակ վարչական շրջան֊ի Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկի հարակից շենքերի բակերը լցվել են դիտահորերից դուրս եկած կոյուղաջրերով։

Երևանի քաղաքապետարան֊ի Կոմունալ տնտեսության վարչություն և Վեոլիա Ջուր ո՞վ պետք է նորոգի և շտկի այս հակասանիտարահիգենիկ վիճակը։

Ավելացնեմ, որ տարածքում կա մանկապարտեզ, իսկ այս խնդիրը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, որը կարող է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով դառնալ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/armenak.danielyan/videos/937222934589281/


Leave a Comment