Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։

«Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով, և հանդիպելու է նախագահ Թրամփի հետ», – ասել է Սպիտակ տան խոսնակը։

«Նախագահի աշխատանքային հանդիպումը Իսրայելի վարչապետի հետ հաջորդ շաբաթ ընդգծում է նրա շարունակական աջակցությունն Իսրայելին և երաշխավորում, որ տարածաշրջանում ահաբեկիչները մեծ գին վճարեն», – ավելացրել է Լևիթը:

Source link

Leave a Comment