Ոչ թոշակ են ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը. Ակցիա՝ տրանսպորտի թանկացման դեմ

«Ոչ թանկացմանը» գրությամբ թռուցիկներով քաղաքացիները հավաքվել են Երևանի տարբեր հատվածներում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը, մեկ ուղևորության համար,   150 դրամ է։ Շատ քաղաքական, հասարակական ուժեր կոչ են արել բոյկոտել և վչարել 100 դրամ կամ ընդհնարապես չվճարել։ 

«Ժողովուրդը պետք է միահամուռ վճարի 100 դրամ կամ ընդհանրապես պետք է չվճարենք։ 

Նստելու ենք ավտոբուսներ ու բաժանելու մեր թռուցիկները։ Քաղաքապետարանի բյուջեում շատ գումար կա, միլիոնավոր գումարներ են աշխատում, թող քիչ լափեն, քիչ ուտեն»,- լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։ 

«Ես թոշակառու եմ, ինչու պետք է գամ այս ժամին ու կանգնեմ այստեղ՝ պայքարելու իմ իրավունքների համար։ Սա անելո՞ւ բան է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ 

«Ոչ թոշակ է ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը»,- ասաց ակցիայի մասնակիցը։ 

Leave a Comment