ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։
«Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդեն իսկ անմիջական շփումներ ունեցե՞լ է ՌԴ ղեկավարի հետ։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «լուրջ քննարկումներ» են ընթանում։