99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում. ԶՊՄԿ աշխատակիցներ

«Ծանրություններ ու դժվարություններ կոմբինատում ու չնչին աշխատվարձ»,- ասել է քաջարանցի Զոհրաբը, ով աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և ավելի քան  700 աշխատակցի հետ գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

«Փոշին խեղդում ա, պլյուս դրան էլ՝ ապահովագրությունը ոչ մի բան չի անում․ աղջիկս հաշմանդամ ա, ոչ մի անգամ ԱՊՊԱ-ից օգնություն չեմ ստացել․ գոնե մի 150 հազար ավելանա»,- ասել է մեկ այլ աշխատակից՝  Հենզել Սողոմոնյանը։

Աշխատակիցները նշում են, որ  99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում.  «99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում, որ մենք իրավունք չունենք նման կոմբինատում աշխատելով՝ վարկ վերցնենք, մեր աշխատավարձը պիտի հերիքի նորմալ ապրելու համար»։ 

Հիշեցնենք, որ կոմբինատի աշխատակիցները  երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում:

Նրանք պահանջում են 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացնել իրենց աշխատավարձը:

Leave a Comment