Հայտնի է` երբ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում փետրվարի 1-ի ցերեկը կգրանցվի +8…+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 0…+2 աստիճան։

Source link

Leave a Comment