Ավագանու անդամներն ու քաղաքացիները շարունակում են անվճար երթևեկել տրանսպորտով՝ բոյկոտելով թանկացումը


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։


Նրանք տարբեր տրանսպորտներով երթևեկում են անվճար, նույնը կոչ են անում նաև քաղաքացիներին, որոնք էլ հետևում են օրինակին։


Ավագանու անդամները կոչ են անում վեճի չբռնվել վարորդների հետ, ասել շնորհակալություն ու վերջ։


Ավագանու անդամները քաղաքացիներին կոչ են անում նաև, որ եթե միջադեպեր գրանցվեն՝ կարող են ուղիղ եթե մտնել, տեղեկացնել այդ մասին։


«Ձեզ փորձում են մանիպուլացնել, ասել, թե ամոթ է, ո՞նց չվաճել, ամոթ է քաղաքացու գրպանը մտնելը»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment