«Սա նշանակում է, որ այդ ճանապարհը քարտեզի վրա չէր նշվելու որպես Ադրբեջան»․ Լևոն Քոչարյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Մեղրիի տարբերակին, 8 կետով փաստեր ու մեկնաբանություններ է թողել:

Հարգարժան պատգամավորի այդ 8 կետերից մեծ մասին հետ համաձայն եմ, քանի որ, իրավամբ, փաստեր են:

Սակայն համաձայն չեմ պարոն Քոչարյանի երրորդ կետի հետ, որով, պատգամավորի խոսքերով, Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով:

Ես կարող եմ պարոն Քոչարյանին ցույց տալ մի քանի փաստաթղթեր, ի դեպ, դրանք ինքն էլ կարող է ձեռք բերել ՀՀ ԱԳՆ-ից, որոնք ցույց են տալիս, որ բանակցային հետագա փուլերում՝ 2001-ին, Հայաստանը գնացել է էլ ավելի փոխզիջումների՝ համաձայնվելով, որ Հայաստանի տարածքը նեղանա 8 մետրով, ուղղակի մեջբերում ՝ Armenia’s territory would be shortened at 8 meters.

Բնական է, խոսքը վերաբերում է Արաքսի ափին:

Պարոն Քոչարյանի 8 կետերից 7-ի հետ հարյուր տոկոսով կամ գրեթե հարյուր տոկոսով համաձայն եմ»։



Source link

Leave a Comment