Ֆուտբոլի պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստները

Բրիտանական Give me Sport-ը հրապարակել է պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։

Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է աշխարհի միակ եռակի չեմպիոն, լեգենդար հարձակվող Պելեն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հարձակվող Ռոնալդոն, ով Բրազիլիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ արժանացել «Ոսկե գնդակի»: Վարկանիշային աղյուսակում Գարինչան երրորդն է։

Լավագույն բրազիլացիների վարկանիշը.

Պելե, Ռոնալդո, Գարինչա, Ռոնալդինյո, Ռիվալդո, Ռոմարիո, Նեյմար, Զիկո, Դիդի, Ժաիրզինյո։

Նշենք, որ Նեյմարն այս ցանկում միակ ֆուտբոլիստն է, ով այս պահին շարունակում է կարիերան։ Բրազիլացին վերջերս պաշտոնապես վերադարձավ «Սանթոս»:

Source link

Leave a Comment