
«Հայրենիքը զիջելուց, Արցախը հանձնելուց, հազարավոր զոհերից հետո, մեր պետության սահմանները տարբեր վայրերում, տարբեր առումներով զիջելուց հետո ի՞նչ զարմանալու բան կա Ցեղասպանությունը ժխտելու մեջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մի՞թե պարզից էլ պարզ չէ, որ այս մարդը, այս չարիքը կատարում է իր տերերի հրահանգները բոլոր առումներով։
Պարտվածների գլուխը, պարտության խորհրդանիշը, ամեն ինչ զիջողն ու հանձնողը, այո, կզիջի և կուրանա նաև իր հայրերի նահատականությունը»- ասաց նա։