Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Այս մասին The National Interest ամսագրի համար հոդվածում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
«Համաշխարհային տնտեսությունն ավելի շատ է կախված կրիտիկական օգտակար հանածոներից, ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական առաջընթացի, էներգետիկ անցման և նույնիսկ ռազմական ներուժի համար:
Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հանքավայրերը շատ մոտ են առաջնագծին: Եթե այդ տարածքները հայտնվեն Ռուսաստանի ձեռքում, ապա Մոսկվան և նրա գործընկերները իրենց ձեռքի տակ կունենան հսկայական գանձարան, ինչը նրանց թույլ կտա ամրապնդել իրենց դիրքերը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը և էներգետիկան, և իրականացնել իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները», – գրում է Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը:
Մարգուս Ցահքնան կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է ուղղակիորեն շահագրգռված լինի «հսկողություն սահմանելու կարևոր հանքային պաշարներով հարուստ հսկայական տարածքների վրա»։