Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել





Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Այս մասիյ հայտնում է «Ազատությունը»՝ հղում կատարելով կոմիտեի լրատվականին։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Օրեր առաջ գլխավոր դատախազությունն էր դիմել հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։

Պատգամավոր Աղազարյանն այս պահի դրությմաբ որևէ կարգավիճակ չունի։



Leave a Comment