14:46 01.02.2025
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է մեր երկրի պատվիրակ Արուսյակ Ջուլհակյանը: Վեհաժողովի օրակարգում էին ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող եւ այլ հարցեր: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: …
14:36 01.02.2025
2024 թվականին կենսաթոշակային իրավունքն իրացնելու նպատակով Արխիվ է դիմել 24,277 քաղաքացի
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024թ․-ին սոցիալական ապահովության ծառայությունների միջոցով՝ իրենց կենսաթոշակային իրավունքն իրացնելու նպատակով Արխիվ է դիմել 24,277 ՀՀ և 9,290 ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացի։ Սոցիալ-իրավական բնույթի տարբեր տեղեկանքներ ստանալու նպատակով Արխիվ անձամբ դիմել է 11, 957 քաղաքացի։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավապահ համակարգից ընդհանուր առմամբ ստացվել և […] …
14:24 01.02.2025
Դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Մանչեսթերում և մտադիր է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։ Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային […] …
14:10 01.02.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։ …
13:48 01.02.2025
Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարար
Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Այս մասին The National Interest ամսագրի համար հոդվածում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։ «Համաշխարհային տնտեսությունն ավելի շատ է կախված կրիտիկական օգտակար հանածոներից, ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական առաջընթացի, էներգետիկ անցման և նույնիսկ ռազմական ներուժի համար: Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հանքավայրերը շատ մոտ են […] …