Կանադայում հայտարարել են՝ «ռեպրեսիվ» պատասխան կտան Թրամփին

Կանադայի վարչապետի թեկնածու Քրիստիա Ֆրիլենդը Օտտավային կոչ է արել արագ և «ռեպրեսիվ» արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու ծրագրերին։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։

«Ֆրիլենդը, ով հավակնում է Ջասթին Թրյուդոյին փոխարինել վարչապետի պաշտոնում, Օտտավային կոչ է արել արագ և ուժգին արձագանքել, եթե ԱՄՆ նախագահը կատարի Կանադայի և Մեքսիկայի վրա այս շաբաթավերջից 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքը», – գրում է թերթը:

Կանադայի վարչապետի թեկնածուն ասել է, որ երկիրը պետք է սպառնա 100 տոկոսով մաքսատուրքեր սահմանել Tesla-ի բոլոր մեքենաների և ամերիկյան լիկյորի վրա, եթե Օտտավայի հանդեպ «անարդարացիորեն մաքսատուրք սահմանեն»:

Ըստ FT-ի՝ Ֆրիլենդի հայտարարությունը վկայում է «Վաշինգտոնի հետ առևտրային վեճի կտրուկ սրման մասին», որը բռնկվեց այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ փետրվարի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Միացյալ Նահանգների երկու խոշորագույն առևտրային գործընկերների վրա։

The post Կանադայում հայտարարել են՝ «ռեպրեսիվ» պատասխան կտան Թրամփին appeared first on HayqNews.

Leave a Comment