ՌԴ ԱԴԾ-ն դավադրություն է բացահայտվել

Ուկրաինայի և Լիտվայի հատուկ ծառայություններն իրենց արտասահմանյան կուրատորների հետ միասին փորձում են խաթարել Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ։ Այս մասին փետրվարի 1-ին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն, փոխանցում է Iz-ը։

Նշվում է, որ ԱԴԾ-ն մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է անձի ինքնությունը, ով Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ քաղաքացու անունից ազգայնական-շովինիստական ​​ձևով խոսել է Ուզբեկստանի ներկայացուցիչների մասին։

Գործակալության տվյալներով՝ նրա վիրավորական տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես ուզբեկական, այնպես էլ ռուսաստանյան հանրության շրջանում։

«Հայտնաբերված անձը Ուկրաինայի քաղաքացի Նիկոլայ Նիկոլաևիչ Կոչմարիկն է՝ ծնված 1984 թվականին, ծնունդով Ուկրաինական ԽՍՀ Նիկոլաևի մարզից, ներկայումս գտնվում է Ուկրաինայի տարածքում և աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին: Հարկ է նշել նաև, որ տեսանյութը հրապարակվել է Լիտվայի հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող YouTube-ի ալիքում»,- հայտնել են իրավապահները։

Leave a Comment