«Ես ունեմ առողջական լուրջ խնդիրներ, անչափահաս տղայիս հետ կարող եմ հայտնվել փողոցում»: Այս մասին ասաց Newday.am-ին ահզանգած Վարդուհի Ալլայանը:
«Ինձ մոտ ախտորոշվել է տագնապային խանգարում՝ վախերով արտահայտված: Միայն իմ դեղերի նվազագույն արժեքը կազմում է 40 հազար դրամ, նորմալ աշխատել չեմ կարողանում: Ո՛չ դեղեր եմ կարողանում առնել , ո՛չ տան վարձը տալ: Այս պահին եկել ենք մեր ծանոթի տուն, հավատացեք երկու օր է նույնիսկ հաց գնել չենք կարողանում», -մանրամասնեց տիկինը:
Նա ասաց, որ երբեք չէր մտածի որ այս իրավիճակում կհայտնվի, բայց խնդրում է, որպեսզի իրեն աջակցեն, քանի որ պատկան մարմիներին իրենց վիճակը չի անհանգստացնում:
«Խնդրում եմ օգնեք, ցանկացած օգնություն մեզ համար խիստ կարևոր է: Կարող եք նաև սննդի տեսքով աջակցել: Իմ հեռախոսահամարն է 077754750»,-հուզմունքով եզրափակեց տիկին Վարդուհին: