Ռուսաստանում կսկսի գործել ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը. Վոլոդին


Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնեն միգրացիոն քաղաքականության կատարելագործման հետ կապված հերթական փոփոխությունները:


«Կգործի օրենք, որը նախատեսում է անօրինական ներգաղթյալների արտաքսման ռեժիմ։ Նրանք, ովքեր չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը կամ կորցրել են այստեղ օրինական մնալու իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում: Այս միջոցառումն ուղղված է անվտանգության բարձրացմանը»,- նշել է Վոլոդինը։


Բացի դրանից՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու և այլ իրավախախտումների համար:

Դիտումների քանակ2

Source link

Leave a Comment