Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը ազատ են արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալի ՝ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում, գրում է The Times of Israel-ը։ Ազատագրված պաղեստինցիների մի մասը տարվել է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ մի մասը՝ Գազայի հատված։
Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երեք պատանդի է հանձնել իսրայելական կողմին։
Վերջին շաբաթների ընթացքում կողմերը պարբերաբար նման փոխանակումներ են իրականացրել Գազայում հրադադարի առաջին փուլի շրջանակներում։