
«Գոհ եմ ակցիայի ընթացքից»,- քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ամփոփելով ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները։ «Շատ մարդիկ երեկ գնել են 100 դրամանոց տոմսեր, որը դեռ մի քանի օր ուժի մեջ կլինի, դրանով դեռ մի քանի օր կվճարեն։ Այն մարդիկ ովքեր չեն գնել, պարզապես 100 դրամը դնում և անցնում են։ Հասարակությունը պատրաստ է պաշտպանել իր իրավունքները»,-ասաց Մարությանը