Պաղեստինի վարչակազմն իրավունք ունի վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը՝ որպես պաղեստինյան տարածքի մաս, ասվում է արաբական հինգ պետությունների համատեղ հայտարարության մեջ՝ շաբաթ օրը Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով։
Պաղեստինի հարցով Կահիրեում կայացած հանդիպմանը մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Կատարի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը։
«Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ ապահովելու համար, որպեսզի Պաղեստինի վարչակազմը կարողանա ստանձնել իր պարտականությունները Գազայի հատվածում՝ որպես օկուպացված Պաղեստինի տարածքի մաս, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հետ միասին, ինչը միջազգային հանրությանը թույլ կտա լուծել հումանիտար աղետը, որն առաջացել է իսրայելական ագրեսիայի հետևանքով»,- ասված է հայտարարության մեջ։