Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համար

Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և Արաբական լիգան ակնկալում են համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետության հիման վրա լուծելու համար։

Այս մասին ասված է Կահիրեում նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթի տեքստից, հանդիպման մասնակիցները «ցանկություն են հայտնել համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ Մերձավոր Արևելքում արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար՝ երկու պետությունների լուծման համաձայն»:

Հունվարի 25-ին Թրամփը ասել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում վերաբնակեցնել Գազայի հատվածի այն բնակիչներին, ովքեր իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում կորցրել են իրենց տանիքը։

Source link

Leave a Comment