ԱՄՆ իշխանությունները կարող են բարձրացնել միջազգային կազմակերպություններին և Աֆղանստանին աջակցելու համար հատկացված ամերիկյան միջոցները վերադարձնելու հարցը։ Այս մասին հայտնում է Աֆղանստանի վերակառուցման ԱՄՆ գլխավոր տեսուչի գրասենյակի (SIGAR) զեկույցը։
Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել այդ ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանեցումը ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին։
SIGAR-ն ընդգծում է, որ թեև տրված օգնությունը կանխել է սովը, այն չի կարողացել կանխել թալիբների կողմից մարդու իրավունքների խախտումները՝ ներառյալ ամերիկացի քաղաքացիների կալանավորումը, նախկին պետական պաշտոնյաների հետապնդումները և երկիրը ահաբեկիչների հանգրվանի վերածելը: