Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Թբիլիսիի տարբեր հասցեներում՝ կապված հնարավոր անկարգությունների հետ։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ։
«ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժինը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 226-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հետաքննության շրջանակներում՝ խմբակային բռնության կազմակերպում և խմբակային գործողություններ կազմակերպելու հատկանիշներով, կատարում է հետաքննություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ փետրվարի 2-ին քաղաքացիական ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի հյուսիսային մուտքի մոտ՝ այն արգելափակելու նպատակով։
Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։