Հյուսիսային Կիվու նահանգի մայրաքաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում գտնվող Գոմա քաղաքի զոհերի թիվը հունվարի 26-ին մարտի 23-ի շարժում (M23) խմբավորման ապստամբների մուտքից հետո հասել է 773-ի, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ առողջապահության նախարարությանը։
Տվյալները ստացվել են քաղաքային հիվանդանոցներից ու դիահերձարաններից։ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ մեծ թվով դիակներ դեռևս գտնվում են Գոմայի փողոցներում, քանի որ դիահերձարանները գերբեռնված են։ Նախօրեին ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել էր Գոմայում 700 զոհի և 2,8 հազար վիրավորի մասին։
M23 ստորաբաժանումները գրեթե ամբողջությամբ վերահսկում են քաղաքը, կրակոցները տեղի են ունենում միայն ամենահյուսիսային շրջաններում: Անցած հինգշաբթի ապստամբները հայտարարեցին Գոմայի կառավարման կոմիտեի ստեղծման մասին։