Պակիստանի հարավ-արեւմուտքում բախումների ընթացքում զոհվել են 18 զինվոր եւ 24 գրոհային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պակիստանի հարավ-արեւմուտքում մարտական բախումների ընթացքում զոհվել են 18 զինվոր եւ 24 գրոհային, տեղեկացրել է Reuters-ը։

Բանակի հայտարարության համաձայն՝ գրոհայինները գիշերը փորձել են արգելափակոցներ տեղադրել Բելուջիստան անհնազանդ նահանգի ճանապարհներին։

Հայտնի չէ, թե որ խմբավորմանն են պատկանել գրոհայինները։

Բելուջիստան նահանգը, որը սահմանակցում է Իրանի եւ Աֆղանստանի հետ, արդեն տասը տարի բելուջ անջատողական էթնիկական խմբավորումների խռովությունների թատերաբեմ է, այստեղ գործում են նաեւ իսլամիստ գրոհայիններ։

 Հետևեք մեզ՝ այստեղ



Source link

Leave a Comment