Իշխանամետ քարոզչամեքենան թշնամանք է գեներացնում թշնամու կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկվող Արցախի ղեկավարների նկատմամբ. Վահե Արսեն

Բանաստեղծ Վահե Արսենը գրում է․

Ընդամենը 10 օրում

1. Իշխանության բարձրագույն բերանով կասկածի է առնվում Հայոց ցեղասպանության փաստը՝ մեր նահատակների սրբազան արյունն ու հիշատակը։

2. Ազգային անվտանգությունը վարույթ է հարուցում հակաադրբեջանական քարոզ անողների դեմ’ փոխանակ անհաօաղ ձերբակալեր Երրորդ Հանրապետության ժամանակների մեր մեծագույն ողբերգությունը’ Արցախի կորուստը ծաղրողներին և Երևանի սրտում մեր ողբերգությամբ ուրախացողներին։

3. Իշխանամետ քարոզչամեքենան թշնամանք է գեներացնում թշնամու կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկվող Արցախի ղեկավարների նկատմամբ։

Միևնույն ժամանակ ընդդիմությունը’ ձախողելով հայի գիտակցությունն ու հոգին արթնացնելու համար պայքարը, այժմ փողոցներում ու տրանսպորտի մեջ պայքարում է «նոր 150 դրամ»-ից նախկին 100 դրամին վերադառնալու համար։

Ու ականջներումս զրնգում է Մոնթեի քաղցրահունչ ձայնը, նրա ծորուն, բայցև նպատակային խոսքը, որ ասես ինքնաձիգի չլռող կրակահերթ լինի, անվրեպ կրակահերթ, որ առաջ’ թշնամուն, իսկ հիմա ուղիղ սրտիս է խփում, որ առաջ զգուշացնում էր, իսկ այսօր հնչում է որպես իրականացող մարգարեություն’ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը»…

Leave a Comment