Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը տելեգրամյան իր էջում հայտարարել է միգրացիոն քաղաքականության բարելավման հետ կապված երկու փոփոխության մասին, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարի 5-ից։
Նախ՝ ուժի մեջ կմտնի օրենք, որը նախատեսում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդ՝ «սահմանվում է վարչական պատասխանատվություն երկիր մուտքի կամ ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին ծառայություններ մատուցելու համար, որոնց տրամադրումն արգելված է»։