1-ին տիպի դիաբետ․ Ովքեր են ռիսկի խմբում


1-ին տիպի դիաբետը, որը հայտնի է նաև պատանեկան դիաբետ կամ ինսուլին-կախյալ դիաբետ անվամբ, քրոնիկ հիվանդություն է։


Այս հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձը ինսուլին քիչ է արտադրում կամ ընդհանրապես չի արտադրում: Օրգանիզմն օգտագործում է ինսուլին հորմոնը, որպեսզի շաքարը թափանցի բջիջ և արտադրի էներգիա:


Տարբեր գործոններ, ինչպիսիք են գենետիկան և որոշ վիրուսներ, կարող են առաջացնել 1-ին տիպի դիաբետ: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է  զարգանալ նաև չափահասների մոտ:


Նույնիսկ մեծաքանակ հետազոտություններից հետո 1-ին դիպի դիաբետը բուժում չունի: Բուժումն ուղղված է ինսուլինի, սննդակարգի և ապրելակերպի միջոցով արյան մեջ շաքարի քանակի կառավարմանը՝ բարդությունները կանխելու համար:


1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են ի հայտ գալ հանկարծակի:


Հիվանդության ախտանիշներից են՝


սովորականից ավելի ուժեղ ծարավի զգացում,


հաճախամիզություն,


երեխաների մոտ հանկարծակի ի հայտ եկող գիշերային անմիզապահություն,


խիստ քաղցի զգացում,


չնախատեսված քաշի կորուստ,


դյուրագրգռություն կամ տրամադրության այլ փոփոխություններ,


ընդհանուր թուլություն և հոգնածություն,


մշուշոտ տեսողություն:


1-ին տիպի դիաբետի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ:


Օրգանիզմի իմունային համակարգը, որը նորմայում պայքարում է վնասակար բակտերիաների և վիրուսների դեմ, սովորաբար   ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) ինսուլին արտադրող բջիջները։


Այլ հնարավոր պատճառները ներառում են՝


ժառանգականություն,


վիրուսների և շրջակա միջավայրի այլ գործոնների ազդեցություն:


Երբ արյան գլյուկոզի մակարդակները ցածր են, օրինակ, երբ մարդը երկար ժամանակ սնունդ չի ստացել, լյարդը տրոհում է պահեստավորված գլիկոգենը: Սա պահում է գլյուկոզի մակարդակը նորմայի միջակայքում:


1-ին տիպի դիաբետի ժամանակ բացակայում է ինսուլինը, որը պիտի թույլատրեր գլյուկոզի մուտքը բջիջներ: Այդ պատճառով շաքարը սկսում է կուտակվել արյան մեջ: Սա կարող է առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ:


Որոշ գործոններ ևս կարող են բարձրացնել 1-ին տիպի դիաբետի ռիսկը․


Ընտանեկան պատմություն. եթե ծնողներից կամ արյունակից հարազատներից մեկնումեկն ունի 1-ին տիպի դիաբետ, հիվանդության զարգացման ռիսկը քիչ բարձրանում է։


Գենետիկա. որոշ գեների առկայությունը բարձրացնում է 1-ին տիպի դիաբետի զարգացման ռիսկը։


Աշխարհագրություն. 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, երբ նրանք հեռանում են հասարակածից:


Տարիք. 1-ին տիպի դիաբետը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն պիկին է հասնում 4-ից 7 տարեկան երեխաների մոտ: Երկրորդ պիկը 10-ից 14 տարեկանների մոտ է։


«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment