Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով Մանբիջի հանրային հիվանդանոցի ղեկավարին։
«Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Մանբիջի շրջանում շարունակվում են զինված բախումները քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի»և «Սիրիայի ազգային բանակի» (SNA) ստորաբաժանումների միջև, որոնց աջակցում են թուրքական ուժերը։