[ad_1]
«Ոստիկանները կտանեն էդ երիտասարդներին էնքան կծեծեն, որ Լենինի սպանությունն էլ իրանց վրա կվերցնեն խեղճ տղերքը»,- ասաց նա։
Քաղաքացին նաև նշեց, որ զարմանում է, թե ինչպես են տրանսգենդերին ապրելու տեղ տալիս, թողնում հանգիստ մտնել սրճարան ու հաց ուտել։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղում պարզվել է, որ Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող «Վայբ» սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել է նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 անհայտ երիտասարդներ մուտք են գործել սրճարան և հարվածներ են հասցրել վերջինիս, որի արդյունքում վնասվել է սրճարանի գույքը:
Մանրամասները՝ տեսանյութում․