Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են զինված արմատականների խմբի վրա՝ Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
Հարվածն իրականացվել է «Սամարիայի հյուսիսում (իսրայելական անվանումը Հորդանան գետի հյուսիսային մասի համար) գործողության շրջանակներում»: Այլ մանրամասներ զինվորականները չեն հայտնել։
Հունվարի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Ջենին քաղաքի շրջանում, որը կոչվում է «Երկաթե պատ»:
Հունվարի 27-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին Թուլկարմ քաղաքում, որը նույնպես գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսային մասում: