[ad_1]
Հանրապետության Հրապարակում ադրբեջանցիների խրախճանքը տեսագրած Ղարիբ Բաբայանին ձերբակալել են եւ դատում են Աջափնյակի առաջին ատյանի դատարանում:
Ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր են եկել բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական-հասարակական գործիչներ, տարբեր կուսակցության անդամներ:
Քաղաքացիների հոսքը գնալով ավելենում է: Մի շարք քաղաքացիներ մեքենաներով փակել են հարակից փողոցը: Այս պահի դրությամբ դատարանում հավաքված է բազմահարյուրանոց քաղաքացիներ, քաղաքական գործիչներ: Ի նշան բողոքի չեն դադարում այնտեղ հավաքված քաղաքացիների մեքենաների ազդանշանները: Գնալով իրավիճակը լարվում է:
Այս պահին պարեկները փորձում են խոչընդոտել քաղաքացիների մուտքը՝ դատարան, որտեղ ընթանում է Ղարիբ Բաբայանի դատական նիստը։
ՆԱՆԱ ՍԱՍՐԳՍՅԱՆ